Որոնել
Արխիվ
13.01.2020  16:42

«Ռոմա» – «Յուվենտուս» խաղի վատ հետևանքները. Երկրորդ ծանրագույն վնասվածքը

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում կայացած «Ռոմա» –  «Յուվենտուս» խաղում (1:2) երկու ծանր վնասվածք է գրանցվել:

Արդեն հայտնել ենք, որ «գայլերի» վինգեր Նիկոլո Ձանիոլոն խաչաձև կապանների պատռվածք է ստացել և նվազագույնը կես տարով դուրս մնացել ֆուտբոլից:

Միաժամանակ, թուրինցիները հաստատել են, որ խաչաձև կապանների պատռվածք ու մենիսկի վնասվածք է ստացել կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը, ով բացել էր խաղի հաշիվը:

Թուրք ֆուտբոլիստը վաղը վիրահատության կենթարկվի: Դեմիրալը նույնպես շարքից դուրս կմնա նվազագույնը կես տարով:

Ընդամենը 10 օր առաջ «Յուվենտուսը» հրաժարվել էր 40 միլիոն եվրոյով վաճառել Դեմիրալի տրանսֆերը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000