Որոնել
Արխիվ
08.01.2020  15:30

Կոնտեի պահանջով` «Ինտերը» տրանսֆերային առաջարկ է կատարել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը կարող է կարիերան շարունակել «Իտերում»:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ միլանցիները տրանսֆերային առաջարկ են ուղարկել անգլիական ակումբին: Ներկայումս բանակցությունները շարունակվում են:

Նշվում է, որ անգլիացին համաձայն է տեղափոխվել Իտալիա: Նրան 1,5 տարվա պայմանագիր է առաջարկվել:

Գործարքը «ներաձուրիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի նախաձեռնությունն է, ով կարծում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը կլայնացնի 3-5-2 դասավորությունում եզրային կիսապաշտպանի դիրքի ռոտացիան:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000