Որոնել
Արխիվ
05.01.2020  18:36

Իտալական թիմը 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և չեմպիոնական պայքարում է (VIDEO)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Լացիոն» հյուրընկալվել է «Բրեշիային»: Հռոմեացիները 2:1 հաշվով դժվարին հաղթանակ են տոնել:

18-րդ րոպեին խորամանկ գործելու շնորհիվ տանտերերին հաշվի մեջ առաջ է մղել Մարիո Բալոտելլին: Ընդմիջումից առաջ Անդրեա Չիստանան վերջին հույսի խախտում է կատարել, կարմիր քարտ ստացել, իսկ նրա թիմի դարպասին 11-մետրանոց հարված է նշանակվել: Նշակետից անվրեպ է եղել Չիրո Իմոբիլեն:

«Արծիվները» հաղթանակ են կորզել 90+1 րոպեին, երբ կրկին աչքի է ընկել առաջնության լավագույն ռմբարկու Իմոբիլեն: Իտալացին արդեն 19 գոլ է խփել:

Այսպիսով, Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն իր ակումբի պատմության ռեկորդը կրկնեց` Ա սերիայում տոնելով 9 անընդմեջ հաղթանակ: «Լացիոն» վաստակեց 39 միավոր և ընդամենը երեք միավորով է զիջում առաջատարներ «Ինտերին» ու «Յուվենտուսին»: «Բրեշիան» 14 միավորով 18-րդ տեղում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000