Որոնել
Արխիվ
05.01.2020  20:57

«Չելսին» վստահորեն հաղթեց գավաթային մրցավեճում. «Տոտենհեմի» հանդիպումը կվերախաղարկվի (VIDEO)

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակաչում «Չելսին» 2:0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»:

Հաշիվը 6-րդ րոպեին բացել է Կալում Հադսոն-Օդոին, իսկ 33-րդ րոպեին նրա հարվածից ու դարպասապահի սեյվից հետո գոլի հեղինակ է դարձել Ռոս Բարկլին:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվել է «Միդլսբրոյին»: Գրանցվել է 1:1 հաշիվը:

50-րդ րոպեին հաշիվը բացել է Էշլի Ֆլետչերը, սակայն քիչ անց (61) Լուկաս Մոուրան պատասխան գոլն է խփել:

Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը հարկադրված է վերախաղարկում անցկացնել, բայց դա կանի սեփական հարկի տակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000