Որոնել
Արխիվ
30.12.2019  00:42

Ավարտվող տասնամյակում ամենաշատը Մեսսին է հաղթել. Ռոնալդուն եռյակում է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ավարտվող տասնամյակում (2010-2019) թոփ-5 առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) ամենաշատ հաղթանակներ տոնած ֆուտբոլիստն է: Լա Լիգայում արգենտինացին իր թիմի հետ 260 հաղթանակ է տոնել, հայտնում է Opta-ն:

Երկրորդ տեղում կատալոնական թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն է` 245 հաղթանակ: Նրան ընդամենը մեկով է զիջում (244) ունի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այս տասնամյակում հանդես է եկել նաև Մադրիդի «Ռեալի» կազմում:

Լավագույն հնգյակում են «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը (228), ինչպես նաև «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ու «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման. երկուսն էլ` 219:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000