Որոնել
Արխիվ
29.12.2019  20:09

83-րդ րոպեից հետո կամային հաղթանակ «Արսենալ» – «Չելսի» խաղում (VIDEO)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում կայացավ «Արսենալ» – «Չելսի» խաղը: Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց:

Առաջին կեսում «զինագործները» զգալի առավելություն ունեին և 13-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը գլխի հարվածով առաջ մղեց նրանց:

Ընդմիջումից հետո խաղի ընթացքը կտրուկ փոխվեց`առավելությունն անցավ «կապույտների» կողմը: 83-րդ րոպեին ստանդարտ իրավիճակի խաղարկման ժամանակ իր տեղից անհաջող դուրս եկավ տանտերերի դարպասապահ Բերնդ Լնոն, և Ժորժինյոն անարգել գրավեց դատարկ դարպասը: 4 րոպե անց հյուրերի արագ հակագրոհի ժամանակ Վիլիանի փոխանցումը եզրափակեց Թեմի Աբրահամը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Չելսին» վաստակեց 35 միավոր և ավելի ամրապնդվեց չորրորդ տեղում: Միկել Արտետայի նոր թիմը 24 միավորով մնաց 12-րդ հորիզոնականում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000