Որոնել
Արխիվ
26.12.2019  12:39

Շախմատ. Այսօր մեկնարկում է աշխարհի արագ շախմատի առաջնությունը

Մոսկվայում երեկ տեղի ունեցավ արագ և կայծակնային շախմատի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարի բացմանը ներկա էր ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը, հայտնում է chessfed.am-ը:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մրցաշարին մասնակցում են գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: 

Կանանց մրցաշարին Հայաստանը ներկայցնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը: 

Այսօր կկայանան արագ շախմատի 1-5-րդ տուրերը: Առաջին տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով 16.00-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000