Որոնել
Արխիվ
24.12.2019  10:55

Կավանին մոտ է իսպանական գրանդ տեղափոխվելուն

«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»:

Իսպանական ակումբը և ուրուգվայցին համաձայնեցրել են երեք տարվա պայմանագիր, հայտնում է gianlucadimarzio.com-ը:

Ակումբները դեռ համաձայնության չեն եկել հունվարին տրանսֆերը ձևակերպելու շուրջ: Մադրիդցիները փորձելու են գործրաքը ձմռանը կնքել, քանզի նրանց հարձակվող Դիեգո Կոստան երկար ժամանակ ապաքինվելու է վնասվածքից:

32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թականի ամառը և նա հունվարից կարող է ցանկացած ակումբի հետ նախնական պայմանագիր ստորագրել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000