Որոնել
Արխիվ
17.12.2019  11:56

Մենդեշ. «Եթե Ռոնալդուն մնար «Ռեալում», արդեն 6 «Ոսկե գնդակ» կունենար»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կարծիք է հայտնել իր հաճախորդի մասին:

«Ինձ համար Կրիշտիանուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Նրանից առաջ Պորտուգալիան երբեք ոչինչն չէր նվաճել, իսկ նրա հետ Եվրոպայի չեմպիոն դարձավ և հաղթեց Ազգերի լիգան: Բացի այդ, 2004 թվականին թիմը դուրս եկավ Եվրո-2004-ի եզրափակիչ: Ռոնալդուն փոխել է այդ մարզաձևը:

Երբ նա 2009 թվականին տեղափոխվեց «Ռեալ», «Բարսելոնան» պատմության լավագույն թիմն էր, որն ուներ Իսպանիայի հավաքականի կորիզը: Բայց Կրիշտիանուն ամեն ինչ փոխեց: Նա «Մադրիդի» հետ 4 անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Այդ նվաճումը որևէ այլի հետ չի կարող համեմատվել:

Վերջին երկու տարում նա չի ստացել «Ոսկե գնդակը», բայց եթե մնար «Ռեալում» 6-ակի մրցանակակիր կդառնար: Արդար չէ, որ Մեսսին ստացավ «Ոսկե գնդակը», երբ Կրիշտիանուն հաղթել է Ազգերի լիգայում»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում As.com-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000