Որոնել
Արխիվ
15.12.2019  14:36

Պաշտոնական. Ղազախստանի ուժեղագույն թիմերից մեկը գլխավորեց հայ մարզիչ

«Տոբոլը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Գրիգորի Բաբայանին նշանակելու մասին:  

Բաբայանը երկար տարիներ աշխատել է «Աստանայում», որի կազմում մարզչի կարգավիճակով 5 անգամ դարձել է Ղազախստանի չեմպիոն: 2018 թվականին նա այդ նվաճմանը հասել է գլխավոր մարզչի պաշտոնում և ճանաչվել է երկրի լավագույն մարզիչ:

Բաբայանն առաջին մասնագետն է, ով ղազախական թիմ է դուրս բերել եվրագավթների խմբային փուլ:

Վերջին շաբաթներին նա պրակտիկա էր անցնում իսպանական «Սևիլյաում» և «Բետիսում»:

Նշենք, որ Ղազախստանի նախորդ առաջնությունում «Տոբոլը» գրավել է չորրորդ տեղը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000