Որոնել
Արխիվ
15.12.2019  11:06

Որքա՞ն են հայկական ակումբներում միջին աշխատավարձերը. Sputnik Արմենիայի տեղեկությունը

«Sputnik Արմենիա» հրապարակել է իր տվյալներով Հայաստանի առաջնության ակումբներում միջին աշխատավարձերը: Նշենք, որ դա ընդհանուր ակումբում ֆուտբոլիստների միջին ցուցանիշն է: Կան խաղացողներ, որոնք ավելի շատ կամ քիչ են ստանում:

Առաջին վեց տեղերը զբաղեցնող թիմերից ամենափոքր բյուջեն ունեն «Լոռին» ու «Շիրակը»: Վանաձորի թիմում ամսական միջին աշխատավարձը կազմում է 900-1000 դոլար, իսկ Գյումրու թիմում այն մի փոքր բարձր է` մոտ 1200 դոլար: Չնայած դրան «Լոռին» գլխավորի մրցաշարային աղյուսակը, իսկ «Շիրակն» էլ պայքարում է չեմպիոնության համար:

Բյուջեի առումով, ամենայն հավանականությամբ, առաջատարը գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» է, չնայած «Փյունիկը», «Ուրարտուն» և «Ալաշկերտը» շատ հետ չեն մնում:

Բացի այդ, աղբյուրի տեղեկությամբ` «Արարատ-Արմենայի» կազմում հանդես եկող ֆուտբոլիստների միջին աշխատավարձն ամենաբարձրն է: Այն կազմում է 5000-6000 դոլար: Իսկ ահա «Փյունիկ», «Ուրարտու» և «Ալաշկերտ» թիմերում ֆուտբոլիստները վաստակում են միջինը 3000-4000 դոլար:

Երևանի «Արարատի» ու «Նոայի» ֆուտբոլիստների միջին աշխատավարձը կազմում է 2000 դոլար:

Հավելենք, որ առաջնությունում ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստն ամսական ստանում է 10-12 հազար դոլար


Տեղեկություն նշված չէ միայն «Գանձասար-Կապանի» ու «Երևանի» մասին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000