Որոնել
Արխիվ
15.12.2019  12:47

Մելիքյանի գլխավորած թիմը 10 ֆուտբոլիստով հաղթեց և ավելի հեռացավ վերջին տեղից

Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրում «Լվովը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է վեցերորդ տեղում ընթացած «Կոլոսին»:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 60-րդ րոպեից, 2:1 հաշվի ժամանակ մնացել է 10 ֆուտբոլիստով, սակայն կարողացել է ևս մեկ գոլ խփել: Խաղավերջում բաց թողած գնդակը չի ազդել վերջնական արդյունքի վրա:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի թիմը վաստակել է 15 միավոր և ավելի հեռացել վերջին տեղի թիմերից (11-ական միավոր): «Լվովը» 10-րդ հորիզոնականում է:

Այն պահից, երբ Մելիքյանը գլխավորել է թիմը` ուկրաինացիները 6 խաղում 7 միավոր են վաստակել: Նախորդ 12 հանդիպումներում «Լվովի» հաշվին ընդամենը 8 միավոր էր: Ընդ որում, հայ մարզչի գլխավորությամբ 6 խաղերից երկուսը եղել են հզոր «Շախտյորի» ու «Դինամոյի» դեմ, որոնց զիջել են խոշոր հաշիվներով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000