Որոնել
Արխիվ
15.12.2019  10:31

ԱԱԱ. Չավիի թիմին հաղթած ակումբը կմրցի «Լիվերպուլի» հետ, հայտնի է մյուս զույգը (VIDEO)

Քաթարում ընթացող Աշխարհի ակումբային առաջնությունում կայացել են քառորդ եզրափակչի հանդիպումները:

Հյուսիսային Ամերիկայի գործող չեմպիոն «Մոնտերեյը» 3:2 հաշվով հաղթել է «Ալ-Սադին»: Չավիի գլխավորած թիմը հաշվի մեջ զիջելիս է եղել 0:2 ու 1:3 հաշիվներով, սակայն  առավելագույնը կարողացել է ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը:

Մեքսիկացիները մտել են կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու են Չեմպիոնների լիգայի հաղթող «Լիվերպուլի» հետ:

Քառորդ եզրափակչի մյուս զույգում Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլիալը» 1:0 հաշվով առավելության է հասել Աֆրիկայի ուժեղագույն թիմի` «Էսպերանսի» նկատմամբ: Թունիսցիների դարպասը միակ գոլը խփել է «Լիոնի» ու «Մարսելի» նախկին հարձակվող Բաֆետիմբի Գոմիսը:

Կիսաեզրափակչում արաբական թիմը կմրցի Լիբերտադորեսի նորընծա գավաթակիր «Ֆլամենգոյի» հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000