Որոնել
Արխիվ
15.12.2019  00:33

«Նապոլին» պարտվեց Գատուզոյի գլխավորությամբ առաջին խաղում (VIDEO)

Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրում «Նոպոլին» տանը մրցեց «Պարմայի» հետ և զիջեց 1-2 հաշվով։

4-րդ րոպեին Դեյան Կուլուսևսկին առաջ մղեց հյուրերին, 64-րդ րոպեին Արկադիուշ Միլիկը հավասարեցրեց հաշիվը, բայց խաղավերջում՝ ավելացված 3-րդ րոպեին, Ժերվինյոն հաղթանակ պարգևեց «Պարմային»։

Այսպիսով, նեապոլյան թիմը չհաղթեց առաջնության 8-րդ անընդմեջ խաղում և Ջենարո Գատուզոյի գլխավորությամբ առաջին հանդիպմանը։ Թիմը վաստակած 21 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Պարման» 24 միավորով 7-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000