Որոնել
Արխիվ
14.12.2019  21:13

«Չելսին» պարտվեց, «Լեսթերը» միավորներ կորցրեց, այլ արդյունքներ (VIDEO)

ԱՊԼ-ի 17-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

«Չելսին» Լոնդոնում՝ «Սթեմֆորդ Բրիդջ» ստադիոնում ընդունեց «Բորնմութին» ու զիջեց նվազագույն՝ 0-1 հաշվով։

Խաղի միակ գոլը 84-րդ րոպեին հեղինակեց Դեն Գոսլինգը։

Տուրի մյուս խաղում «Լեսթերը» տանն ընդունեց «Նորվիչին»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

26-րդ րոպեին Տեմու Պուկին բացեց հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին, իսկ 38-րդ րոպեին դարպասապահ Տիմ Կրուլը դարձավ ինքնագոլի հեղինակ և հաշիվը հավասարվեց։

Այսպիսով, «Չելսին» 29 միավորով մնաց 4-րդ տեղում, «Բորնմութը» 19 միավորով 4-րդն է, «Լեսթերը» 39 միավորով երկրորդն է, իսկ «Նորվիչն» ունի 12 միավոր և զբաղեցնում է 19-րդ տեղը։

«Շեֆիլդ» - «Ասթոն Վիլա»՝ 2-0

«Բարնլի» - «Նյուքասլ»՝ 1-0

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000