Որոնել
Արխիվ
14.12.2019  02:42

«Պատրաստ եմ 1 մլն եվրո տալ Մելենդեսին և Մելիքբեկյանին, միայն թե հեռանան». Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 168․am-ին տված հարցազրույցում խոսել է հայկական ֆոտբոլում ստեղծված իրավիճակի մասին։ 

«Խինես Մելենդեսի հետ (ՀՖՖ տեխնիկական տնօրեն) խայտառակ պայմանագիր է կնքվել։ Նա լավ մասնագետ է, բայց իր երկրում կերազեր այնքան գումար ստանար, որքան՝ այստեղ։ Հայաստանում ստացած գումարի, կարծեմ, 20%-ն է իր երկրում ստացել։ 

Ավելի վաղ, ես արգենտինացի մասնագետներ էի բերել, 5 հոգուն տալիս էինք տարեկան 500 հազար դոլար։ Նրանք շատ լավ աշխատանք էին տանում, ինձանից պահանջում էին ընկրական խաղեր պատանեկան հավաքականի համար։ Ինչու՞ այժմ 2 մլն եվրո մսխեցին։ Դեռ, մի բան էլ, Մելենդեսը շանտաժ է անում՝ ասելով, որ, եթե Մելիքբեկյանը չընտրվի՝ ինքը կհեռանա։ Պատրաստ եմ 1 մլն տալ նրան և մելիքբեկյանին, միայն թե թողնեն հեռանան։

Մելենդեսն իր բարեկամներին բերել լցրել է հայկական ֆուտբոլ։ Նրանք մարզիչ են, թե՝ չէ կամ ինչ են անում՝ ոչ ոք չգիտի»,- ասել է Հայրապետյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000