Որոնել
Արխիվ
14.12.2019  02:14

«Սուրեն Բաղդասարյանը ճիշտ էր, ես սխալվեցի». Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 168․am-ին տված հարցազրույցում խոսել է հայկական ֆոտբոլում ստեղծված իրավիճակի մասին։ 

«Իմ մեծ սխալն է եղել, որ Արմեն Մելիքբեկյանին և Արմեն Նիկողոսյանին ընդունել եմ աշխատանքի։ Դրանում ինձ կարող է մեղադրել ֆուտբոլային հանրությունը։ Սուրեն Բաղդասարյանը, ով այժմ մեղադրում է ինձ, ճիշտ է անում, որովհետև նա գիտեր, թե այդ երկուսն իրականում ովքեր են։ Ներողություն եմ խնդրում Սուրեն Բաղդասարյանից, որ նրան ժամանակին չեմ լսել։

Նրանք երազել են ՀՖՖ նախագահին մոտիկից տեսնել և հիմա տեսեք, թե ինչերի են հավակնում։ Նիկողոսյանի մասին չեմ էլ ցանկանում խոսել, չնայած, այսօր բարկացած տվել եմ նրա անունը։ Առհասարակ, էսպիսի մի խոսք կա․ «ես սրան լավություն չեմ արել, ինչու՞ է ինձ վատություն անում»։ Արմեն Նիկողոսյանին այնքան լավ բան եմ արել՝ կապված անձնականի, ընտանիքի հետ։ Չեմ էլ ցանկանում խոսել նրա մասին։

Ինչ վերաբերվում է Մելիքբեկյանին՝ նա եղել է գործադիր տնօրենի տեղակալ։ Նրան ես հանել եմ աշխատանքից։ Նա պատանեկան հավաքականի հետ մեկնել էր Իսպանիա և, սովորաբար, խմբի ղեկավարներին քարտ ենք տալիս, որի մեջ մի քանի հազար եվրո գումար է լինում համապատասխան ծախսերի համար, իսկ վերադառնալուց հետո ծախսերը հիմնավորում էին։ Մելիքբեկյանը վերադարձավ ու ասաց, որ իր քարտը գողացել և գումարը հանել են։ Այդ գումարը իմ գրպանից փակել եմ և նրան հանել աշխատանքից։ Երբ քարտը կորում է, հնարավոր է անմիջապես զանգել և արգելափակել այն, այնպես չէ՞։ Դա հեքիաթ է»,- ասել է Հայրապետյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000