Որոնել
Արխիվ
14.12.2019  01:51

«Ես ամենավատն եմ, ձերբակալեք ինձ, բայց, արդյո՞ք դրանից հետո հավաքականը կդադարի պարտվել». Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 168․am-ին տված հարցազրույցում խոսել է իր հեռանալու և նախագահած տարիների մասին։ 

«Ես, երբևէ, հրաժարական չեմ տվել, այլ, պարզապես, չեմ առաջադրվել հաջորդ ընտրություններում։ Եթե հեղափոխություն չլիներ, միևնույնն է, ես չէի առաջադրվելու։ Ավելին ասեմ, կար մարդ, որ ցանկանում էի նա լիներ ՀՖՖ նախագահ։ 

Ազնվորեն եմ ասում․ ես մինչև վերջ կշտացել էի ֆուտբոլից։ Նրանց, ովքեր ցանկանում են դառնալ ֆեդերացիայի նախագահ, խորհուրդ եմ տալիս չանել դա, որովհետև նման անշնորհակալ աշխատանք չկա։ Երբ հաղթում է հավաքականը՝ ապրեն ֆուտբոլիստները և մարզիչը, բայց, երբ հավաքականը պարտվում էր՝ աշխարհի ամենավատ մարդը Ռուբեն Հայրապետյանն էր։ 

Հավատացեք, ֆուտբոլը, որն այդքան սիրել եմ, այժմ չեմ էլ ցանկանում հեռուստացույցով նայել։ Ֆուտբոլի երեսից այնքան բան եմ կորցրել և տուժվում եմ։ Տարիներ շարունակ իմ երեխաների միլիոնավոր դոլարները դրել եմ ֆուտբոլի մեջ։ Մի քանի միլիոնի հասնող չարտրային չվերթներ են եղել և հավաքականը մեկնել է տարբեր երկրներ։ Թող ստուգեն՝ ֆեդերացիան վճարե՞լ է այդ չվերթների համար։ Կամ, այդքան արտասահմանցի մարզիչներ են եկել Հայաստան։ Թող տեսնեն՝ արդյո՞ք մի դրամ վճարել է ֆեդերացիան։ 

Ամբողջ խորհրդային տարիներին քանի՞ ֆուտբոլային դպրոց կամ մարզադաշտ է կառուցվել Հայաստանում և վերջին 8-10 տարվա ընթացքում քանի հատ է կառուցվել։ Մարդուն անհասկանալի մեղադրում են, ով միայն կառուցել է։

Լավ, ես ամենավատն եմ, ձերբակալեք ինձ։ Ի՞նչ է, հավաքականը դադարելու՞ է պարտվել։ Ե՞ս էի մեղավոր, որ 1-9 հաշվով պարտվեցին»,- ասել է Հայրապետյանը 168․am-ի եթերում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000