Որոնել
Արխիվ
13.12.2019  12:26

Գրիգորյան. «Փոխնախագահ առաջադրելու եմ Մարինա Թաշչյանին, ՀՖՖ-ում կադրային ջարդ չի լինի»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը հայտարարել է, թե ՀՖՖ ղեկավար կազմում ինչպիսի փոփոխություններ են լինելու, եթե նա դառնա նախագահ:

«Ֆեդերացիան ունի պրոֆեսիոնալ կազմ, որը չի ստեղծվել 1 կամ 5 տարում: Դա տասնյակ տարիների աշխատանքի արդյունքն է: Հիմնականում չեմ ազատվելու պրոֆեսիոնալ կազմից: Գրեթե բոլորին ճանաչում եմ, և որոշակի ճշտումներից հետո կսկսենք նոր աշխատանքը: Կադրային ջարդ չի լինելու:

Փոխնախագահի պաշտոնում առաջադրեցի, որ ժողովի ժամանակ ընտրվի Մարինա Թաշչյանին: Շնորհակալ եմ նրան, որ մեկ օր մտածելուց հետո համաձայնություն տվեց: Թաշչյանը ՀՖՖ երեք նախագահների ժամանակ աշխատել է, տարբեր պաշտոններ է զբաղեցրել, վերջում դեպարտամենտի պետն էր, գլխավոր քարտուղարի տեղեկալը: Բացի ֆուտբոլային ընտանիքի անդամ լինելուց, նա պաշտոններ է զբաղեցրել ՈւԵՖԱ-ում, կոմիտեների անդամ է եղել, Համլետ Մխիթարյանի կինն է, Մոնիկա Մխիթարյանի մայրն է, ով ՈւԵՖԱ-ում հարգված պաշտոնի է, և վերջում կնիք է խփում այն, որ նա Հենրիխ Մխիթարյանի` մեր պարծանքի մայրն է: Դա Հայաստանի ամենաֆուտբոլային ընտանիքներից մեկն է: Մարինան ոչ միայն լավ մայր ու կին է, այլ նաև լավ պաշտոնյա… տասնյակ տարիներ»,- 168.am-ի Pressing հաղորդման ժամանակ ասել է «Լոռիի» հիմնադիրը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000