Որոնել
Արխիվ
13.12.2019  02:04

«Ռոման» դժվարությամբ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին (VIDEO)

Եվրոպա լիգայի J խմբի վերջին տուրում «Ռոման» տանը մրցեց «Վոլֆսբերգերի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

7-րդ րոպեին Դիեգո Պերոտին 11 մետրանոցից բացեց հաշիվը, 10-րդ րոպեին Ալեսանդրո Ֆլորենցին դարձավ ինքնագոլի հեղինակ և հաշիվը հավասարվեց, 19-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկին առաջ մղեց հռոմեացիներին, իսկ 64-րդ րոպեին Վայսմանը կրկին հավասարություն մտցրեց հաշվի մեջ։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամբողջական հանդիպում անցկացրեց։

Մ․ «Բորուսիա» - «Բաշաքշեհիր»՝ 1-2

Այսպիսով, խմբից առաջին տեղով դուրս եկավ թուրքական ակումբը, որը վաստակեց 10 միավոր։ «Ռոման» 9 միավորով դուրս եկավ վերջին տեղով, «Բորուսիան» 8 միավորով դուրս մնաց պայքարից, իսկ «Վոլֆսբերգերը» 5 միավոր վաստակեց և զբաղեցրեց վերջին տեղը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000