Որոնել
Արխիվ
12.12.2019  19:04

Ադրբեջանցի դարպասապահը կարող է լքել «Տոբոլը» հայ գլխավոր մարզչի նշանակման պատճառով

Ղազախական «Տոբոլի» ադրբեջանցի դարպասապահ Էմիլ Բալաևի գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկին նշել է, թե ինչպես Բալաևի ապագայի վրա ազդեցություն կունենա հայազգի մասնագետ Գրիգորի Բաբայանի հնարավոր նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ 

«Ֆուտբոլը և քաղաքականությունը չպետք է առընչվեն։ Բայց, երբեմն, դա անհնար է դառնում։ Ցանկանում եմ նշել, որ Բաբայանը ծնվել և մեծացել է Ալմաթայում։ Այնուամենայնիվ, ես արդեն զրուցել եմ ակումբի նախագահ Նիկոլայ Պանինի հետ, ով ինձ վստահեցրել է, որ Էմիլին ոչ ոք չի նեղացնի։ Դեռ վերջնական որոշում էլ չկա Բաբայանի նշանակման վերաբերյալ։ Ինձ այդպես է ասել ակումբի նախագահը։ Կարծում եմ՝ հարցի ոչ սպորտային կողմը խոչընդոտ չի հանդիսանա և առաջնային կլինի պրոֆեսիոնալ վերաբերմունքը»,- Ստանիսլավսկիի խոսքերն է մեջբերում sports.kz-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000