Որոնել
Արխիվ
12.12.2019  17:52

Ֆինլանդիայի բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվեց. նա վերադառնում է Հայաստան

Հոկտեմբերի 15-ին կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Ֆինլանդիա – Հայաստան խաղում (3:0) ճայթրուկ նետելու պատճառով ձերբակալվել էր «Առաջին հայկական ճակատ» (FAF) ուլտրասի անդամ Երվանդ Իսմայիլյանը:

Այսօր` դեկտեմբերի 12-ին կայացել է դատավարությունը և Երվանդն արդարացվել է, տեղեկանում ենք FAF-ի ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ 1-2 օրվա ընթացքում Իսմայիլյանը վերադառնալու է Հայաստան:

Հիշեցնենք, որ Երվանդի նկատմամբ գլխավոր մեղադրանքն այն էր, որ նա իբր միտումնավոր է ճայթրուկը նետել ֆին երկրպագուների կողմը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000