Որոնել
Արխիվ
12.12.2019  13:14

Հանկարծակիի եկած Ռոնալդուն հրել է խաղադաշտ մտած երկրպագուին (VIDEO)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բայեր» – «Յուվենտուս» մրցավեճում երկրպագուները մի քանի անգամ մտնել են խաղադաշտ:

Առաջին դեպքում անվտանգության աշխատակիցները կարողացել են բռնել մեկին, սակայն նրա հետ խաղադաշտ մտած մյուս երկրպագուն վազել է Կրիշտիանու Ռոնալդուիի մոտ ու գրկել պորտուգալացուն: Վերջինս նորմալ է արձագանքել այդ դեպքին:

Սակայն հանդիպման ավարտից հետո այլ երկրպագու է խաղադաշտ մտել ու մոտեցել Ռոնալդուին: Այդ պահին սթյուարդը փորձել է ֆանատին մի կողմ քաշել, ինչի հետևանքով վերջինս կախված է մնացել Ռոնալդուից, ով հանկարծակիի գալով հրել է երկրպագուին: Կրիշտիանուին դուր չի եկել երկրպագուի պահվածքը և նա դժգոհություն է հայտնել նրան:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000