Որոնել
Արխիվ
12.12.2019  12:42

308 կամ 3,21. Չեմպիոնների լիգայի խմբային փուլը ռեկորդային դարձավ

Չեմպիոնների լիգայի 6 տուրերում 308 գոլ է գրանցվել: ՈՒԵՖԱ-ն տեղեկացնում է, որ դա մրցաշարի պատմության նոր ռեկորդն է:

Խաղերի միջին արդյունավետությունը 3,21 գոլ է եղել: Ամենաարդյունավետ թիմերն են դարձել «Բավարիան» (24 գոլ), «Տոտենհեմը» (18) և ՊՍԺ-ն (17):

Ֆուտբոլիստներից 10 անգամ աչքի է ընկել Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), 8 անգամ Էրլինգ Հոլանդը («Ռեդ Բուլ Զալցբուրգ») և 6 գնդակ է հեղինակել Հարրի Քեյնը («Տոտենհեմ»):

Խմբային փուլի ամենաարդյունավետ րոպեները եղել են 76-90-ը, երբ 62 գոլ է արձանագրվել: Երկրորդ տեղում 61-75 րոպեներն են` 51 գնդակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000