Որոնել
Արխիվ
12.12.2019  15:36

ՀՖՖ-ի ևս 5 անդամների կասեցման քվեարկություն է եղել. հաստատվել է երկուսինը

Դեկտեմբերի 12-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: ՀՖՖ-ի կայքը հայտնում է, որ օրակարգում էր 3 հարց՝  

1. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում:

2. ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի թեկնածության ներկայացում Ժողովի հաստատմանը:

3. 2019 թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգի հաստատում:

 

Գործադիր կոմիտեն քննարկեց ՀՖՖ ՀԿ 5 անդամների՝ «Դովեղ ՖԱ» ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ» ՀԿ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-Ակադեմիա» ՓԲԸ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ», «Արնար» հիմնադրամ (ՀՄԴ) անդամության կասեցման հարցը: Քննարկումներից հետո յուրաքանչյուր անդամի անդամության կասեցման վերաբերյալ կայացավ առանձին քվեարկություն, որի արդյունքում ՀՖՖ Գործկոմը ընդունեց որոշում կասեցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ» և «Արնար» հիմնադրամի (ՀՄԴ)  անդամությունը ՀՖՖ-ին՝ հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 17-րդ կետի առաջին ենթակետի դրույթները: 

ՀՖՖ Գործկոմը միաձայն կողմ քվեարկեց Արմեն Դավթյանի թեկնածությունը՝ որպես ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի, Ժողովի հաստատմանը ներկայացնելուն:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն նաև միաձայն քվեարկեց դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի օրակարգի հաստատման օգտին:

 

ՀՖՖ Նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության թեկնածուների և Ժողովի պատվիրակների ու ներկայացուցիչների ցանկը կներկայացվի քիչ անց: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000