Որոնել
Արխիվ
12.12.2019  14:48

Պետրոս Ավետիսյանի ծառայություններով հետաքրքրված թիմը հայ մարզիչ է գլխավորելու

Ղազախստանում բնակվող հայ մարզիչ Գրիգորի Բաբայանն առաջիկա օրերին նշանակվելու է «Տոբոլի» գլխավոր մարզիչ: Vesti.kz-ն տեղեկացնում է, որ ակումբի ու 39-ամյա մասնագետի միջև բանակցություններն ավարտական փուլում են:

Բաբայանն առաջարկ է ունեցել նաև Կարագանդայի «Շախտյորից», սակայն Ղազախստանի բրոնզե մեդալակրի տարբերակն առաջնային է գնահատում:

Հայ մասնագետը նախկինում երկար տարիներ աշխատել է «Աստանայում» որպես գլխավոր մարզչի օգնական, այնուհետև ինքն է ստանձնել թիմի ղեկը և դարձել երկրի չեմպիոն: Բաբայանն առաջին մարզիչն է, որ ղազախական թիմ է կարողացել հասնցել եվրագավաթների խմբային փուլ:

Վերջին ամիսներին մարզիչը պրակտիկա էր անցնում Իսպանիայում` «Սևիլյայում» և «Բետիսում»:

Հիշեցնենք, որ «Տոբոլը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի ծառայություններով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000