Որոնել
Արխիվ
12.12.2019  02:12

ՊԱԺ-ն ոչնչացրեց «Գալաթասարային», «Ռեալը» ուժեղ էր «Բրյուգեից» (VIDEO)

Չեմպիոնների լիգայի A խմբի 6-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենսում» ընդունեց թուրքական «Գալաթասարային» և ջախջախեց 5-0 հաշվով։

32-րդ րոպեին Մաուրո Իկարդին բացեց հաշիվը, 3 րոպե անց Պաբլո Սարաբիան կրկնապատկեց այն, 46-րդ րոպեին Նեյմարը հաշիվը դարձրեց խոշոր, 63-րդ րոպեին 2 գոլային փոխանցումներին գոլ գումարեց նաև Կիլիան Մբապեն, իսկ 84-րդ րոպեին Էդինսոն Կավանին, որը փոխարինման էր մտել, հաջող իրացրեց 11 մետրանոցը։

«Բրյուգե» - «Ռեալ»՝ 1-3․ գոլերը՝ Ռոդրիգո՝ 53,- Վանակեն՝ 55,,- Վինիսիուս՝ 64, Մադրիչ՝ 90+1

Այսպիսով, ՊՍԺ-ն վաստակեց 16 միավոր և առաջին տեղով դուրս եկավ խմբից, «Ռեալը» 11 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և կրկին ապահովեց տեղը հաջորդ փուլում, «Բրյուգեն» վաստակեց 3 միավոր և երրորդն է, իսկ «Գալաթասարայը» 2 միավորով վերջինն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000