Որոնել
Արխիվ
12.12.2019  01:55

«Յուվենտուսը» և «Ատլետիկոն» դուրս եկան ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլ (VIDEO)

Չեմպիոնների լիգայի C խմբի վերջին տուրում Լևերկուզենի «Բայերը» ընդունեց մրցեց Թուրինի «Յունվենտուսին» և զիջեց 2-0 հաշվով։

75-րդ րոպեին Պաուլո Դիբալայի փոխանցումից հետո գոլ հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ խաղավերջում՝ ավելացված 2-րդ րոպեին, արգենտինացին ևս մեկ գոլային փոխանցում կատարեց այս անգամ իր հայրենակցին՝ Գոնսալո Իգուայինին։

«Ատլետիկո» - «Լոկոմոտիվ»՝ 2-0․ գոլերը՝ Ֆելիշ՝ 17 (11 մ․), Ֆելիպե՝ 54

Այսպիսով, «Յուվենտուսը» վաստակեց 16 միավոր և առաջին տեղով դուրս եկավ խմբից, «Ատլետիկոն» 10 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ կրկին փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելով։ «Բայերը» 6 միավորով 3-րդն է և տեղափոխվում է Եվրոպա լիգա, իսկ «Լոկոմոտիվը» 3 միավորով զբաղեցրեց վերջին հորիզոնականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000