Որոնել
Արխիվ
11.12.2019  02:22

«Լիոնը» հրաշալի քամբեքով մտավ ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլ, «Զենիթը» ջախջախվեց «Բենֆիկայի» կողմից (VIDEO)

Չեմպիոնների լիգայի G խմբում հաջորդ փուլում տեղն ապահոված «Լեյպցիգը» Ֆրանսիայում մրցեց  «Լիոնի» հետ։ Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2-2։

9-րդ րոպեին Էմիլ Ֆորսբերգը հաջող իրացրեց 11 մետրանոցը՝ առաջ մղելով գերմանական թիմին, իսկ 33-րդ րոպեին կրկին դաշտի տերերի դարպասին 11 մետրանոց նշանակվեց, որը հաջող իրացրեց Տիմո Վերները։ «Լիոնը» երկրորդ խաղակեսում հավաքվեց ու հետ բերեց կորցրածը։ 50-րդ րոպեին Հուսեմ Աուարը մեկ գոլ հետ բերեց, իսկ 82-րդ րոպեին Մենֆիս Դեպայը միավոր փրկեց «Լիոնի» համար։

«Բենֆիկա» - «Զենիթ»՝ 3-0․ գոլերը՝ Չերվի՝ 47, Պիցի՝ 58 (11մ․), Ազմուն՝ 79 (ինքնագոլ)

Այսպիսով, վերջին տուրից հետո «Լեյպցիգը» 11 միավորով առաջին տեղով դուրս եկավ խմբից, «Լիոնն» 8 միավոր վաստակեց և երկրորդ տեղով հերոսաբար ապահովեց տեղը հաջորդ փուլում, «Բենֆիկան» 7 միավորով երկրորդն է, իսկ «Զենիթը» կրկին ունի 7 միավոր, բայց եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000