Որոնել
Արխիվ
10.12.2019  21:11

Մելիքբեկյան. «Բացահայտ դարձավ, որ Թովմաս Գրիգորյանի թեկնածությունը սատարում է Ռուբեն Հայրապետյանը»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը մասնակցելու է ՀՖՖ-ի առաջիկա նախագահական ընտրություններին: Այդ կապակցությամբ Armfootball.com-ը զրուցեց ֆեդերացիայի ներկայիս ղեկավարի հետ:

- Հայտարարել էիք, որ միայն ծայրահեղ դեպքում կառաջադրեք ձեր թեկնածությունը: Ի՞նչ տեղի ունեցավ, որ այդ ծայրահեղ պահը հասունացավ:

- Հասարակական կազմակերպությունների մի խումբ, որն աջակցում է այս մեկ տարում մեր թիմի կատարած բարեփոխումներին, չկարողացվ պայմանավորվել մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ, և զրույցների ընթացքում պարզվեց, որ ես նրանց համար բավականին ընդունելի թեկնածու եմ:

Բացի դրանից, արդեն վերջին օրերին բացահայտ դարձավ, որ Թովմաս Գրիգորյանի թեկնածությունը սատարում են ՀՖՖ-ի նախկին ղեկավարության ներկայացուցիչները և մասնավորապես Ռուբեն Հայրապետյանը: Դա երևաց բազմաթիվ գործոններով և անգամ չի էլ թաքցվում: Իմ տեղեկությամբ` Ռուբեն Հայրապետյանը հանդիպում է մարդկանց հետ: Իհարկե, յուրաքանչյուր կողմ կարող է հանդիպել և խոսել, բայց Ռուբեն Հայրապետյանը և նրա մարդիկ կոնկրետ այդ գործընթացի մեջ են: Չմոռանանք, որ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման ամբողջ տարիների ընթացքում Թովմաս Գրիգորյանը եղել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ և փաստացի աջակցել է այն գիծը, որը տարվել է: Վերջիվերջո, ֆուտբոլային հանրությունը և ակումբները դեմ դուրս եկան հենց այն բարքերին, որոնք նախկինում եղել են: Այդ պատճառով իմ թեկնածության հարցը սկզբունքային է:

Նշեմ, որ սա բացարձակապես Թովմաս Գրիգորյանի անձի դեմ թեկնածություն առաջադրում չէ: Ես անձերի դեմ չեմ պայքարում, այլ պայքարում եմ գաղափարների համար: Այդ գաղափարը ֆուտբոլի ամբողջովին բարեփոխումն է: Այս մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր իրականացնել այն ինչ ծրագրվել էր և նույնիսկ դաշտը մաքրել ավանդույթներից, որոնք ստեղծվել էին նախորդ երկար տարիների ընթացքում:

Խնդիրն այնպես է դրված, որ պատրաստակամ եմ վերջնականապես մրցակցային ու թափանցիկ դաշտ ապահովել և ամենակարևորը` ապահովել ՀՖՖ-ի ու ակումբների առանձին բարեկեցությունը:

- Թովմաս Գրիգորյանն ասաց, որ ձեզ առաջարկել է գնալ արձակուրդի:

- Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո նա ու Գործկոմի անդամներն ինձ վրա պաշտոնավարման պարտավորություն են դրել և ես շարունակելու այն կատարել: Ասեմ, որ ոչ մի կետում վարչական ռեսուրս չեմ օգտագործում և դրանով փակենք հարցը:


Ամբողջական հարցազրույցը կներկայացնենք վաղը

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000