Որոնել
Արխիվ
10.12.2019  16:23

Ղազախստանի առաջնության չորրորդ տեղը գրաված ակումբը հետաքրքրված է Պետրոս Ավետիսյանի ծառայություններով

Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում:

Vesti.kz-ն տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տոբոլը»: Ակումբը դիտարկում է ձմռանը խաղացողի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Ղազախական այդ ակումբն Ավետիսյանի խաղին ծանոթ է Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունից, երբ «Փյունիկի» կազմում Պետրոսը հաղթեց «Տոբոլին»:

Հիշեցնենք, որ Ղազախստանի հաջորդ առաջնությունից սկսած հայ ֆուտբոլիստները լեգիոներ չեն համարվելու:

Ղազախական Պրեմյեր լիգայի նախորդ առաջնությունում «Տոբոլը» գրավել է չորրորդ տեղը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000