Որոնել
Արխիվ
10.12.2019  01:59

«Արսենալը» հաղթեց լոնդոնյան դերբիում՝ ընդհատելով 9-խաղյա ձախողումը (VIDEO)

ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Արսենալը» հյուրընալվելիս մրցեց լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Վեսթ Հեմի» հետ և կամային հաղթանակ տարավ 3-1 հաշվով։

38-րդ րոպեին Անջելո Օգբոնան առաջ մղեց դաշտի տերերին, բայց 60-րդ րոպեին Գաբրիել Մարտինելին հավասարեցրեց հաշիվը, 66-րդ րոպեին Նիկոլա Պեպեն առաջ մղեց իր թիմին, իսկ 69-րդ րոպեին Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խփեց «զինագործների» 3-րդ գոլը։

Այսպիսով, «Արսենալը» 9-խաղյա դադարից հետո հաղթանակ տարավ, վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ «Վեսթ Հեմը» 16 միավորով 16-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000