Որոնել
Արխիվ
10.12.2019  01:02

«Բավարիան» պատրաստ է մեծ գումար վճարել 19-ամյա բրազիլացու համար

«Բավարիան» հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Տետեի ծառայություններով, հաղորդում է Gremistas-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ գերմանական ակումբը մտադիր է ձեռք բերել ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Տրանսֆերը կարող է արժենալ 50 մլն եվրո։

Նշենք, որ Տետեի նախկին ակումբին՝ «Գրեմիոյին», կհանձնվի տրանսֆերային գումարի 20 տոկոսը։

19-ամյա Տետեն Ուկրաինական ակումբ է տեղափոխվել 2019 թվականին։ Նրա համար վճարվել է 15 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000