Որոնել
Արխիվ
09.12.2019  17:56

Ղադիմյան, Եդիգարյան, Մանասյան… 7 ֆուտբոլիստներ հեռացան «Ալաշկերտից»

«Ալաշկերտը» հայտարարել է, որ երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ:

Այլևս երևանյան ակումբի ֆուտբոլիստներ չեն հանդիսանում Արթուր Եդիգարյանը, Գեղամ Ղադիմյանը, Դավիթ Ղանդիլյանը, Միհրան Մանասյանը, Ղուկաս Պողոսյանը, Մլադեն Զելկովիչը և Սարգիս Շահինյանը:

Երկկողմանի համաձայնությամբ խզվել են նաև աշխատանքային պայմանագրերը բժիշկ Վաղարշակ Հովհաննիսյանի և մերսող Սամվել Հովհաննիսյանի հետ:

««Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և բժշկական անձնակազմի ներկայացուցիչներին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն մաղթում իրենց հետագա կարիերայում»,- գրված է հայտարարությունում:

Սպասվում է, որ «Ալաշկերտում» մոտ ապագայում կլինեն նոր հեռացողներ և համալրումներ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000