Որոնել
Արխիվ
09.12.2019  17:18

Խինես Մելենդես. «Հայաստան չենք եկել արձակուրդի, թույլ չեմ տա իմ ընտանիքի մասին այդպես խոսել»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդրացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն անդրադարձավ իր ընտանիքին անվճար Հայաստան բերելու մասին շշուկներին և այլ թեմաների:

«Մենք վատ մարդիկ չենք, այստեղ չենք եկել արձակուրդի: Լսել եմ, որ վատ խոսքեր են ասում իմ ու ընտանիքի մասին: Ընտանիքիս անդամները կարող են ինձ մոտ գալ, երբ կցանկանան: Այդ ծախսերն իմ միջոցներով եմ հոգում: Ես կհասկանամ, եթե քննադատեն մեր աշխատանքը, ասեն այն օգուտ չի տալիս, բայց թույլ չեմ տա իմ ընտանիքին առնչվեն:

Անհնար է 10 ամսում արդյունքի հասնել: Ֆուտբոլիստը ձևավորվում է 10 տարում: Ինչպե՞ս մենք կարող ենք ֆուտբոլիստ պատրաստել 8 ամսում: Մենք պետք է բոլոր ակումբների հետ միասնական աշխատենք, որ արդյունքի հասնեն: Լավ ապագան հնարավոր է միասին աշխատելու դեպքում:

Ինձ համար անակնկալ էր, որ Հայաստանը 1:9 հաշվով պարտվեց Իտալիային: Բայց առաջին անակնկալը Գյուլբուդաղյանցի հրաժարականն էր: Նա մեծ աշխանատնք էր կատարում: Նրա ղեկավարությամբ կարող էինք եզրափակիչ փուլ մտնել, բայց որոշիչ խաղերից առաջ Մխիթարյանը, Կառլենը և Կամոն վնասվածքներ ստացան: Գյուլբուդաղյանցը բարդ իրավիճակում էր, բայց պետք է խոսեր ինձ հետ, որ հեռանալու որոշում չկայացներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց իսպանացին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000