Որոնել
Արխիվ
09.12.2019  16:28

Արթուր Պետրոսյանը շատ մոտ է գլխավոր մարզիչ նշանակվելուն

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը վերսկսելու է մարզչական կարիերան:

«Հուսով եմ առաջիկա օրերին հստակություն կլինի և պայմանագիր կստորագրեմ: Խոսքը շվեյցարական ակումբի մասին է, այլ ոչ թե հայկական: Առաջարկ ունեմ նաև այլ երկրից, բայց հստակություն կլինի առաջիկա 2 օրվա ընթացքում: Ֆուտբոլում մինչև ստորագրություն չդնես, չես կարող վստահ լինել, որ ամեն ինչ կստացվի:

Առաջարկը գլխավոր մարզչի պաշտոնի համար է»,- Պետրոսյանի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Պետրոսյանի վերջին աշխատատեղը «Լոռին» էր, որը նա գլխավորեց նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000