Որոնել
Արխիվ
08.12.2019  23:34

Բարսեղյանի փայլուն մրցաշրջանի նոր ապացույց. Հարձակումից բացի լավագույններից է նաև այլ ցուցանիշով (PHOTO)

Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան (PFLK) շարունակում է վիճակագրական ցուցանիշներ հրապարակել երկրի ավարտված առաջնությունից:

Ներկայացվել է ամենաշատ մենապայքարներ հաղթած ֆուտբոլիստների ցանկը, որում «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը գրավել է երրորդ տեղը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 690 մենապայքարից հաղթել է 309-ը:

Ուշագրավ է, որ երկրորդ տեղը զբաղեցրած Դանիլո Ալմեյդան («Օկժետպես») Տիգրանից ընդամնեը մեկ մենապայքար է շատ հաղթել` ունենալով 26 փորձով ավելին:

Հաղթող է դարձել վրացի Էլգուջա Լոբժանիձեն («Տարազ»), ով արդեն պայմանագիր է կնքել «Կայսարի» հետ:

Ավելի վաղ Բարսեղյանը լավագույնն էր դարձել հաջողված խաբքերի քանակով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000