Որոնել
Արխիվ
08.12.2019  19:44

Բերեզովսկու «Սոչին» չպահպանեց հաղթական հաշիվը, Կարապետյանն ամենաակտիվն էր

Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Սոչին» սեփական հարկի տակ ընդունել է «Ռուբինին»: Գրանցվել է ոչ-ոքի` 1:1:

Ռոման Բերեզովսկու գլխավորած թիմն առաջինն է գոլ խփել, սակայն չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ընդգրկված է եղել տանտերերի մեկնարկային կազմում: Նա իր թիմում ամենաակտիվն է եղել մինչև 52-րդ րոպեն, երբ փոխարինվել է: Մինչև այդ նա 2 անգամ նպաստավոր դիրքերից հարվածներ է կատարել, սակայն մեկ անգամ գնդակը շատ բարձր է ընթացել, իսկ երկրորդում հյուրերին վերահաս գոլից փրկել է պաշտպանը:

«Սոչին» 15 միավորով մնում է վերջին` 16-րդ տեղում, բայց մեկ խաղ քիչ է անցկացրել: «Ռուբինը» 19 միավորով 13-րդն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000