Որոնել
Արխիվ
08.12.2019  18:23

11-մետրանոց հարվածաշարում որոշվեց Բեգլարյանի թիմի ապագան. Արսենը գրեթե հերոսացավ

Բելառուսի ուժեղագույն լիգայում մնալու համար պայքարում «Դնյապրոն» սեփական հարկի տակ մրցել է «Ռուխի» հետ: Հիմնական ժամանակն ավարտվել է 2:1 հաշվով: Քանզի առաջին մրցավեճում Բրեստի թիմն առավելութան էր հասել նույն 2:1 հաշվով և ընդհանուր հաշիվը դարձել է 3:3, նշանակվել է լրացուցիչ ժամանակ: Այդ 30 րոպեում գոլ չի գրանցվել և նշանակվել է հետխաղայա 11-մետարնոցներ:

Թիմերը 7-ական հարված են կատարել: Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը տանտերերի կազմում գուշակել է գրեթե բոլոր հարվածների ուղղությունը, որսացել է մեկ գնդակ, մեկն էլ բարձր է ընթացել, սակայն նրա թիմակիցները 3 անգամ վրիպում են թույլ տվել և թիմը պարտվել է 4:5 հաշվով:

Այսպիսով, «Դյապրոն» Բարձրագույն խմբում գրավելով 14-րդ տեղը` պարտվեց Առաջին լիգայի երրորդ տեղի թիմին և դուրս մնաց ուժեղագույն լիգայից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000