Որոնել
Արխիվ
08.12.2019  02:09

«Յուվենտուսը» զիջեց «Լացիոյին»՝ կորցնելով առաջատար դառնալու շանսը (VIDEO)

Ա սերիայի 15-րդ տուրում «Լացիոն» տանը մրցեց «Յուվենտուսի» հետ և հաղթեց 3-1 հաշվով։

25-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բաղեց հաշիվը՝ առաջ մղելով թուրինցիներին, բայց խաղակեսի վերջում՝ ավելացված 1-ին րոպեին, Լուիս Ֆելիպեի միջոցով հռոմեացիները հավասարեցրին հաշիվը։ 69-րդ րոպեին Խուան Կուադրադոն ուղիղ կարմիր քարտով պատժվեց և հյուրերը մնացին 10 հոգով, ինչից 6 րոպե անց Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն առաջ մղեց «Լացիոյին», իսկ խաղավերջում՝ ավելացված 5-րդ րոպեին, Ֆիլիպե Կայսեդոն դրեց խաղի վերջակետը՝ խփելով դաշտի տերերի 3-րդ գոլը։

Այսպիսով, «Յուվենտուսը» մնաց 36 միավորով և երկրորդն է՝ առաջատար «Ինտերին» զիջելով 2 միավորով։ «Լացիոն» 33 միավորով երրորդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000