Որոնել
Արխիվ
07.12.2019  23:30

Մանչեսթերյան դերբիում հաղթեց «Յունայթեդը» և հայտնվեց եվրագավաթային գոտում (VIDEO)

ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց մանչեսթերյան մեկ այլ ակումբի՝ «Յունայթեդի» հետ և պարտվեց 1-2 հաշվով։

23-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը հաջող իրացրեց 11 մետրանոցն ու առաջ մղեց իր թիմին, իսկ 29-րդ րոպեին Անտոնի Մարսիալը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 85-րդ րոպեին Նիկոլաս Օտամենդին մեկ պատասխան գոլ խփեց, բայց «քաղաքայիններն» ավելին անել չկարողացան։

Այսպիսով, «Սիթին» մնաց 32 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ ՄՅՈւ-ն 24 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000