Որոնել
Արխիվ
07.12.2019  22:36

Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» համառ պայքարում զիջեց ՊՍԺ-ին (VIDEO)

Ֆրանսիայի Լիգա 1-ի 17-րդ տուրում «Մոնպելյեն», որը գլխավորում է հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը, տանը մրցեց ՊՍԺ-ի հետ և զիջեց 1-3 հաշվով։

41-րդ րոպեին Լեանդրո Պարեդեսը գրավեց սեփական դարպասն ու դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ, բայց 72-րդ րոպեին Մենդեշը ստացավ երկրորդ դեղին քարտն ու 10 հոգով թողեց «Մոնպելյեին» և 74-րդ րոպեին Նեյմարը տուգանայինից հավասարեցրեց հաշիվը, 2 րոպե անց Կիլիան Մբապեն առաջ մղեց փարիզցիներին։ 81-րդ րոպեին էլ Մաուրո Իկարդին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։

Այսպիսով, ՊՍԺ-ն վաստակեց 39 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մոնպելյեն» 24 միավորով 8-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000