Որոնել
Արխիվ
06.12.2019  12:07

Ցուցանիշ, որով «Արսենալը» տնային խաղերում վատագույնն է թոփ-5 լիգաների բոլոր թիմերից

Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Բրայթոնին»: Հյուրերը մրցակցի դարպասին 9 հարված են կատարել:

Squawka-ն տեղեկացնում է, որ ընթացիկ առաջնության տնային խաղերում «զինագործները» սեփական դարպասին 52 հարված են թույլ տվել, ինչը վատագույն արդյունքն է Եվրոպայի թոփ-5 լիգաների բոլոր թիմերի հաշվարկում:

Ուշագրավ է, որ 2003-04 մրցաշրջանում, երբ «Արսենալն» առանց պարտություն կրելու չեմպիոն է դարձել, նրա հարկի տակ մրցակիցները դարպասին հարված են կատարել ընդամենը 48 անգամ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000