Որոնել
Արխիվ
06.12.2019  16:25

Ենթադրյալ խոսակցություն Իտալիա - Հայաստան խաղից հետո. հայաֆիկացված ստիկերներ (VIDEO)

Հաղորդակցության և մարքեթինգի կազմակերպման մեջ կան որոշ սկզբունքային կետեր, որոնք չափազանց կարևոր են TotoGaming ընկերության  համար։ Դրանցից մեկը հայաֆիկացումն է։

Սթիքերների օրինակով փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։

Արդեն մոտավորապես մեկ ամիս է, ինչ սոցիալական ցանցերում հասանելի են զվարճալի բովանդակությամբ և հիմնականում մարզական ուղղվածությամբ սթիքերներ, և ուշադրություն՝  դրանք բոլորը հայատառ են։ Հեղինակը TotoGaming-ն է։

Թվում է, թե առանձնապես ոչ մի լուրջ բան չկա սթիքերի մեջ․ ընդամենը ջրիկանալու հերթական միջոց է՝ ֆուտբոլ, բասկետբոլ, մի քիչ հումոր, մի քիչ էլ սպորտային սլենգ ու վերջ։ Սակայն իրականում դա այդպես չէ։ Դեռ ավելին՝ սթիքերները կարևոր դեր են խաղում առցանց շփման և, ինչու չէ, համացանցային լեզվամտածողության կայացման գործում։ Սթիքերները հույզերի մասին են․ ինչպես ասում են՝ հազարավոր բառերի փոխարեն։ Դու կարող ես ընդամենը մեկ տեղին սթիքերով կամ էմոջիով փոխարինել մի ամբողջ բառակույտ։ Մեմերի հետ մեկտեղ սթիքերներն ունեն նաև ահռելի մարքեթինգային ուժ։ Դրանց ճիշտ օգտագործումը կարող է հավելյալ գրավչություն հաղորդել ցանկացած գովազդային արշավի առավել ևս, եթե խոսքը վերաբերում է սպորտին կամ սպորտային խաղադրույքների ոլորտին։

Եվ ուրեմն՝ ի՞նչ է ստացվում․ սթիքերները կարևոր են, դրանք կիրառելի են, օգտակար են, սակայն դրանք չկան։ Այսինքն՝ կան, բայց բոլորն օտար լեզուներով են։ Ու սա միանգամայն սխալ է։

Սխալը հարկավոր էր շտկել։ Սթիքերները պետք էր հայաֆիկացնել։

Հաշվի առնելով այս ամենը՝ TotoGaming-ի Մարքեթինգի բաժինն անցավ գործի՝ աննախադեպ և շատ օրինակելի գործի։


Այժմ ներկայացնենք մի փոքր հատված Վիկտորիա Օհանջանյանի հետ հարցազրույցից։ Վիկտորիան ղեկավարում է ընկերության Մարքեթինգի բաժինը։

- Տիկին Օհանջանյան, կասե՞ք՝ ինչպե՞ս սկսվեց ձեր այս «սթիքերամանիան»։
- Ճիշտն ասած՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ամիսներ առաջ մենք պատրաստեցինք մի քանի շատ հավես թղթային սթիքերներ «Երևան» ամսագրի համար։ Հետո նկատեցինք, որ դրանք գրավում են մարդկանց, ու որոշեցինք կրկնել միևնույնը արդեն առցանց տարբերակով։


- Իսկ ո՞վ է զբաղվում սթիքերների ստեղծմամբ։
- Եթե կարճ՝ ապա շատերը։ Քոփիրայթերներ, դիզայներներ, սոցիալական մեդիայի մեր մասնագետները։ Հավատացեք՝ դա մեկ հոգու բան չէ․․․


- Այսինքն՝ աշխատում է մի ամբողջ թի՞մ։
- Այո․ մեզ համար շատ կարևոր է սոցիալական մեդիայի և առհասարակ ինտերնետի հայաֆիկացումը։ Ինչու՞ չունենալ այսպիսի փայլուն մարքեթինգային ռեսուրս հայերենով, եթե մեր լեզուն աչքի է ընկնում բազմաթիվ սրամիտ և մոտիվացնող արտահայտություններով։ Սա անթույլատրելի բաց էր, և մենք փորձում ենք լրացնել այն։


- Ստացվում է, որ ձեր գլխավոր նպատակը հայալեզու ինտերնետ համայնքին աջակցելն է՞։
- Ոչ միայն։ Կա ևս մեկ կարևոր հանգամանք, որը լիովին տեղավորվում է գրագետ մարքեթինգի կանոնների մեջ։ Տեսեք․ մենք ունենք գործընկերներ՝ տարբեր մեդիա դեմքեր, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ և այլն։ Հաճախ խնդիր էր ծագում, թե ինչպես տեղայնացնել մեր գովազդը նրանց առցանց ակտիվությունների մեջ։ Եվ ահա լուծումը գտնվեց։ Գործընկերներն այժմ օգտագործում են մեր սթիքերները։ Արդյունքում գոհ են և՛ նրանք և՛ մենք։

Դե ինչ, ընտիր գաղափար է։  Կսպասենք է՛լ ավելի ինքնատիպ նախագծերի TotoGaming-ից։
Իսկ սթիքերներն այստեղ են.

Тelegram,  WhatsApp 

Ինչպես նաև

Instagram DM | GIF հարթակում` #Toto #TotoGaming #TotoSport, գործընկերներինը՝ #totoSrbuk #totoLili հեշթեգերով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000