Որոնել
Արխիվ
06.12.2019  10:51

«Բարսելոնան» համաձայնել է իր ֆուտբոլիստին վարձակալության տալ, բայց մեկ պայմանով

«Բարսելոնան» ու «Խետաֆեն» համաձայնության են հասել կիսապաշտպան Կառլես Ալենյայի վարձակալության շուրջ:

21-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի մադրիդյան ակումբ, բայց մեկ պատճառով. «Խետաֆեն» պետք է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճի, գրում է AS պարբերականը:

Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Նշենք, որ փլեյ-օֆֆ մտնելու համար իսպանական թիմին հարկավոր է վերջին տուրում չպարտվել «Կրասնոդարին»:

Աղբյուրը նաև հայտնում է, որ եթե գործարքը խափանվի, «Խետաֆեն» փորձելու է վարձակալել Մադրիդի «Ռեալի» վինգեր Բրահիմ Դիասին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000