Որոնել
Արխիվ
06.12.2019  11:34

Շատ մտածելու հետևանքը. Բարսեղյանի տրանսֆերով հետաքրքրված ակումբն այլ հայտնի մարզիչ կունենա

Ռուսաստանի հավաքականի և ԲԿՄԱ-ի նախկին մարզիչ Լեոնիդ Սլուցկին չի գլխավորելու ԱԵԿ-ը: Հունական ակումբը ստիպված է եղել այլ թեկնածուներ դիտարկել, քանի որ ռուս մասնագետը չափազանց շատ է մտածել առաջարկի շուրջ, ըստ որի տարեկան 1,5 միլիոն եվրո պետք է ստանար:

Փոխարենը, ԱԵԿ-ն արագորեն համաձայնության է հասել Մոսկվայի «Սպարտակին» չեմպիոն դարձրած Մասիմո Կարերայի հետ: Իտալացին այսօր ժամանելու է Հունաստան և պայմանագիր է կնքելու, տեղեկանում ենք իտալացի ինսայդեր Դանլուկա Դի Մարցոյից:

Հիշեցնենք, որ Աթենքի ակումբը լրջորեն հետաքրքրված է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի ծառայություններով, ում պայմանագրի ժամկետը ղազախական «Կայսարի» հետ մոտենում է ավարտին: Հունվարից նա ազատ գործակալ է դառնալու:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000