Որոնել
Արխիվ
05.12.2019  10:23

Մոուրինյու. «Երկրորդ գոլից առաջ եզրային նետման ժամանակ թիմը քնած էր»

«Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից (1:2) հետո «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր թիմի խաղը:

«Երկրորդ խաղակեսը սկսեցինք գոլ բաց թողնելու իրավունք չունեինք: Մենք ուշադիր չէինք, քնած էինք եզրային նետման ժամանակ և թույլ տվեցինք Ռեշֆորդին գրոհել: Հենց նա հայտնվում է տուգանային հրապարակում, պաշտպանների համար ավելի դժվար է դառնում: Ես գիտեի, որ ձախ եզրից Մարկուսն ավելի վտանգավոր է և այդ մասին տեղեկացրել էի իմ թիմին:

Առաջին խաղակեսը ՄՅՈւ-ն ավելի ագրեսիվ ու ինտենսիվ սկսեց, միգուցե, արժանի էր նույնիսկ 2:0 հաշվով առավելություն ստանալուն: Հետո մենք սկսեցինք վերահսկել խաղը, բայց ընդմիջումից հետո գոլը մրցակցին թույլ տվեց իր ուզած կերպով խաղալ:

«Օլդ Թրաֆորդն» ինձ այնպես ընդունեց, ինչպես սպասում էի: Բոլորը բարեհամբույր էին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում BBC-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000