Որոնել
Արխիվ
05.12.2019  01:41

Ժոզեի անհաջող վերադարձն «Օլդ Թրաֆորդ», «Լեսթերի» և «Չելսիի» հաղթանակները (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

«Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց «Տոտենհեմի»հետ և հաղթեց 2-1 հաշվով։

6-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդն առաջ մղեց դաշտի տերերին, 39-րդ րոպեին Դելե Ալին կրճատեց հաշվի տարբերությունը, բայց 49-րդ րոպեին Ռեշֆորդը հաջող իրացրեց իր իսկ վաստակած 11 մետրանոցն ու կրկին առաջ մղեց իր թիմին։

Այսպիսով, ՄՅՈւ-ն վաստակեց 21 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմը» 20 միավորով 8-րդն է։

«Լեսթեր» - «Ուոթֆորդ»՝ 2-0․ գոլերը՝ Վարդի՝ 55 (11մ․), Մեդիսոն՝ 90+5

«Չելսի» - «Ասթոն Վիլա»՝ 2-1․ գոլերը՝ Աբրահամ՝ 24,- Տրեզեգե՝ 41,- Մաունթ՝ 48

«Վուլվերհեմփթոն» - «Վեսթ Հեմ»՝ 2-0․ գոլերը՝ Դենդոնկեր՝ 23, Կուտրոնե՝ 86

«Սաութհեմփթոն» - «Նորվիչ»՝ 2-1

Այսպիսով, «Լեսթերը» վաստակեց 35 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ՝ 3 միավորով շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին», «Ուոթֆորդը» 8 միավորով վերջինն է, «Չելսին» ունի 29 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, «Ասթոն Վիլլան» 15 միավորով 15-րդն է, «Վուլվերհեմփթոնն» ունի 23 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ «Վեսթ Հեմը» 16 միավորով 13-րդն է։  

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000