Որոնել
Արխիվ
04.12.2019  23:11

Գվարդիոլայի հայր. «Հնարավոր է՝ որդիս վերադառնա «Բարսելոնա» գլխավոր մարզչի կարգավիճակում»

Վալենտի Գվրդիոլան, ով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հայրն է, չի բացառել, որ որդին կարող է վերադառնալ «Բարսելոնա»։

«Հնարավոր է՝ Խոսեպը վերադառնա «Բարսելոնա», բայց միայն մարզչի կարգավիճակում։ Այն օրվանից, երբ նա լքեց տունը՝ միշտ ինքնուրույն է կայացնում բոլոր որոշումները։ Ես երբեք նրան խորհուրդներ չեմ տվել»,- Գվարդիոլայի հոր խոսքերն է մեջբերում Marca պարբրականը։

Հիշեցնենք, որ 1990-2001 թթ․ ֆուտբոլային կարիերան կատալոնական ակումբում անցկացրած Գվարդիոլան 2008 թվականին նշանակվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ թիմը 3 անգամ դարձել է Լա լիգայի հաղթող, 2 անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգան։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000