Որոնել
Արխիվ
04.12.2019  16:35

«Հայկական ֆուտբոլը փրկել վերջնական կործանումից». «Ֆուտբոլ Պլյուսը» դիմել ՀՖՖ-ին անդամագրվելու համար

23 տարվա պատմություն ունեցող «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթը ՀՖՖ-ին դիմել է նրա կազմում անդամագրվելու համար:

Թերթի այսօրվա համարում գրված է.

«Նկատի ունենալով մեր ֆուտբոլում ստեղծված խայտառակ իրավիճակը և ծավալվող իրադարձությունները` հայկական ֆուտբոլը վերջնական կործանումից փրկելու գործընթացին, մթնոլորտի առողջացմանն իր անմիջական և ակտիվ մասնակցությունն ունենալու համար «Ֆուտբոլ +»-ը որոշել է անդամագրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»:

Հիշեցնենք, որ «Ֆուտբոլ Պլյուսի» հիմնադիր-նախագահը Սուրեն Բաղդասարյանն է: Ֆեդերացիայի նախագահական ընտրություններում քվեարկելու են հենց ՀՖՖ-ի անդամները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000